Վստահ եմ՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների առաջնորդները լավ են հասկանում, որ հիմա արդեն գործելու իրենց հերթն է. քաղաքագետ

 

 

Հայաստանը կատարեց իր ընտրությունը։ Կասկած չունեմ, որ մեր ժողովուրդը մերժել է կապիտուլյանտի ու նրա դավաճանների թիմը։ Այս մասին  ֆեյսբուքում գրել է քաղաքագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Միանգամից ասեմ՝ խայտառակ ընտրություններ էին։ Նիկոլն ու իրանցքայլականները իսկապես «կյանքի ու մահու» կռիվ տվեցին։ Փչացրեցին ամեն ինչ։ Բայց ամենացավալին, իհարկե, մեր բանակի այս ողբալի վիճակն էր։ Զորքին այսպես նվաստացնելը պարզապես ստորության վերջին աստիճանն էր։ Դրա համար Ալիևը անկասկած դեռ շատ շնորհակալ կլինի էս կապիտուլյանտին։

Բայց… Եղածն եղած է։ Հայաստանի նոր՝ արժանապատիվ իշխանությունները այս հարցն էլ կշտկեն ապագայում։ Իսկ հիմա դեռ ավելի շտապ գործ կա՝ տեր կանգնել մեր ժողովրդի տված քվեներին։ Այս պահի համար սա ամենակարևորն է։ Վստահ եմ՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների առաջնորդները լավ են հասկանում, որ հիմա արդեն գործելու իրենց հերթն է։ Պետք է այս պահից սկսած ցույց տան, որ ուժեղ և վստահելի առաջնորդներ են»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով