Ոստիկանությունը ընտրություններին մասնակցող ուժերին հրավիրում է հանդիպում-քննարկումների

 

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն ապահովելիս պատշաճ փոխգործակցություն իրականացնելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ղեկավարությունն ընտրություններին մասնակից կուսակցությունների և դաշինքների շտաբների պետերին հրավիրում է հանդիպում-քննարկումների:

Ոստիկանությունից հայտնում են, որ Կազմակերպչական բնույթի հարցերի համար զանգել 010-59-67-90 կամ 010-59-66-33 հեռախոսահամարներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով