Ոստիկանապետը կանգնել է թասիբով հայերի թասիբին.Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանը  գրել  է.

Սպիտակ քաղաքում տեղի ունեցած կապիտուլյանտի հանդիպման ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել. տեղի բնակիչները «թուրք, դավաճան» վանկարկումներով են դիմավորել կապիտուլյանտին, որից հետո անվտանգության աշխատակիցների հրահանգով ոստիկանական ուժերը փորձել են հեռացնել արժանապատիվ սպիտակցիներին։ Միջադեպին խառնվել է քաղաքի միլպետի պաշտոնակատարը եւ հրահանգել ձեռք չտալ ցուցարարներին։ Կապիտուլյանտի հետ քաղաք ժամանած ուսապարկ-պատգամավորներից մեկը լկտիաբար պահանջել է, որ ոստիկանապետը դեպքի վայրից հեռացնի ցուցարարներին՝ ասելով. «Դու ո՞վ ես, որ չես թողնում ոստիկանները ուժ կիրառեն»։ Ոստիկանապետը նորից հրաժարվել է կատարել իշխանական պատգամավորի անօրինական հրահանգը։
Նույն օրը ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին հեռացրել են աշխատանքից։
Կոչ եմ անում, որ Սպիտակի ոստիկանապետի օրինակին հետեւեն բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչները եւ հրաժարվեն կատարել ազգադավ հրամանները։
Հաղթանակին բան չմնաց…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով