Որքան իշխանությունը առաջ է տանում «Հանրապետությանը», արդյունքը գոհացուցիչ չէ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ակնհայտ է, որ որքան էլ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում եւ այդկերպ փորձում նաեւ ծառայություն մատուցել ներկա իշխանություններին, սակայն, որպես քաղաքական գործիչ, հանրության լայն զանգվածների կողմից այնքան էլ չի ընկալվում:

Եվ հենց դա է պատճառը, որ նրա մարզային այցելությունները բազմամարդ չեն լինում, եւ շատերը հետաքրքրություն չեն ցուցաբերում նրա, նրա ծրագրերի նկատմամբ։ Իսկ դրա պատճառներն ավելի խորն են, եւ հանրությունը դեռ չի մոռացել, որ Արամ Սարգսյանը եղել է վարչապետ, սակայն չի կարողացել ծրագրեր իրականացրել, հատկապես հոկտեմբերի 27-ի արյունալի դեպքերից հետո չի կարողացել նպաստել դեպքերի բացահայտմանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ որքան էլ այս քարոզարշավի ժամանակ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը փորձում է բարձրացնել Արամ Սարգսյանի վարկանիշը, իր պաստառների կողքին փակցնում է Արամ Սարգսյանի պաստառները եւ քաղաքացիներին թաքուն նաեւ հորդորում նրան ընտրել, սակայն դա էլ չի օգնում Արամ Սարգսյանին վարկանիշ բարձրացնել։ Եթե ամփոփենք «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը ու հնարավորությունները, ապա ակնհայտ է՝ չնայած իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին՝ Արամ Սարգսյանն այդպես էլ չի ընկալվում, ու մարզպետներին հրահանգները դժվար թե օգնեն գործին:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով