Որակյալ փոքրամասնություն.«Հրապարակ»

 

«Իհարկե, և՛ Նիկոլ Փաշինյանի վրա վարդի թերթիկներ շաղ տվող, և՛ նրա գռեհկաբանության վրա հիացած մարդիկ մեր ժողովրդի մի մասնիկն են, ինչպես մեր ժողովրդի մի մասնիկն է նաև ադրբեջանցիներին մեր զինվորականների կոորդինատները տված դավաճանը, որի մեղքով պատերազմի հենց առաջին օրերին նրանց թիրախավորված ոչնչացրին։ Ժողովրդի մասնիկն են նաև ԱԱԾ-ի «պադվալներում» 20 տարուց ավելի անցկացրած ոճրագործ եղբայրները՝ Նաիրի և Կարեն Հունանյանները։ Ժողովրդի մի մասնիկն է նաև Մոսկովյան փողոցում գիշերող տղամարդը, որն ասֆալտի վրա քնում է, մարդկանց ողորմածությամբ ապրում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ժողովրդի մասնիկն են և՛ 4-րդ դասարանի կրթությամբ մարդիկ, և՛ գիտությունների դոկտորի կոչում ունեցողները։ Ժողովրդի մեջ կան աշխատասեր ու օգտակար մարդիկ, կան նաև պորտաբույծներ ու հանցագործներ։ Ժողովուրդ ասվածը, առհասարակ, բազմաշերտ ու բազմադեմ զանգված է, որը երբեք ամբողջությամբ լավը կամ վատը չի լինում։ Բայց ժողովուրդ կա, որը կարողանում է պետություն ստեղծել, բարեկեցիկ կյանք ապահովել այդ պետության տարածքում, իր հավաքական ամբողջության մեջ վճռական պահերին ճիշտ որոշումներ կայացնել, բայց կան նաև ժողովուրդներ, որոնք ինքնաոչնչացմամբ են զբաղված և իրենց քայլերով մոտեցնում են պետության, ըստ այդմ՝ նաև ազգի վերացումը։

Երբ գրագիտության, աշխարհընկալման, ընտրություններ կատարելու հարցում ժողովրդի մեծամասնությունը սխալ է կողմնորոշվում, վտանգվում է նրա ապագան։ Նրա գոյությունը դառնում է մազից կախված։ Ինչ-որ պահից որոշումներ կայացնելու, ազգի ու պետության ճակատագիրը որոշելու առաքելությունը մենք հանձնեցինք ժողովրդի ոչ բարձրորակ հատվածին՝ 4-րդ դասարանի կրթությամբ, հանցագործության հակված, պորտաբույծ և ոչինչ չստեղծող մարդկանց։ Եվ արդյունքը եղավ սա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով