Ողբերգական դեպք Երևանում Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ձորից փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել տղամարդու դին

Երեւանում, այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:30-ի սահմաններում  ԱԻՆ  փրկարար ծառայության  911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ  Հրազդան կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ՝ ձորում՝ անանցանելի վայրում տղամարդու դի կա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, փրկարարները  մեծ դժվարությամբ դին տեղափոխեցին անվտանգ վայր և այս պահին էլ տեղում աշխատում է դատական բժիշկը:

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Դավիթ Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են  մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով