Ոչնչացվեց կապիտուլյանտի հիմնադրած կեղծ տպավորությունը. Վահան Բաբայան

Հիմա տեսաք ով՞է մերժվածը,հիմա տեսաք ո՞նց է կապիտուլյանտը անվտանգության հազարավոր աշխատակիցներով և ոստիկաններով գնում հրապարակի մի շենքից մյուս շենք իսկ Սերժ Սարգսյանը հանգիստ շրջում քաղաքում:Այս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է արել   Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:
«Սա ձեր ստերի և ֆեյք տպավորությունների տարածման վերջն էր,Սերժ Սարգսյանը ձեր ճակատին ասեց էն,որ դուք չէիք պատկերացնում,որ ձեզ ասող կլինի,Սերժ Սարգսյանը Հայաստանի յուրաքանչյուր բակում,համայնքում,գյուղում արժանանում է իրական լավ դիմավորման`առանց նախապես կազմակերպելու իսկ կապիտուլյանտի շրջիկ կրկեսի մասին արդեն բոլորը գիտեն:
Դուք վերջացած եք ձեր ֆեյք տեղեկատվական տեռորով հանդերձ,դուք քաղաքականապես և բարոյապես ոչնչացված եք և կարևորն ու ձեր համար առավել ցավոտը այն է,որ դա արեց հենց Սերժ Սարգսյանը:»,-գրել է Բաբայանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով