Ուզում են հանրության մեջ սերմանել, թե եղածն եղած է, կարելի է Արցախի թեման փակել. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմի ավարտից արդեն ավելի քան 6 ամիս ժամանակ է անցել, և տպավորություն է, թե իշխանություններն ամեն ինչ անում են հանրությանը հակելու այն մտքին, թե՝ ինչ արած, եղածն եղած է, կարելի է թեման փակել ու անցնել առաջ, անցնել ճանապարհների ապաշրջափակման հարցին, թշնամու հետ «ընկերություն» ու առևտուր անելուն։ Նաև այս տարվա հունվարի 11-ի՝ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը, որը վերաբերում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, դրա մասին է վկայում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնինչ հայկական կողմը կարող էր նախապայմաններ առաջ քաշել, որ մինչև Ադրբեջանը չկատարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես չվերադարձնի գերիներին, Հայաստանը չի անցնի ճանապարհների ապաշրջափակման խնդրի քննարկմանը։

 

Բայց ոչ միայն սա չարվեց, այլև իրականություն է դառնում այն տպավորությունը, թե իշխանությունները ցանկություն չունեն մի շարք առանցքային խնդիրներ բարձրացնել այնպես, ինչպես հարկն է, կամ էլ ձգտում են այդ հարցերը մոռացության տալ ու հանրության ուշադրությունը շեղել այդ թեմաներից։ Նույն գերիների խնդրով հիմա իշխանությունները պետք է ծեծեին բոլոր միջազգային ատյանների դռները և դրանց ուշադրությունը հրավիրեին այս հարցի վրա, սակայն սրա փոխարեն իշխանություններին ավելի շատ նախընտրական քարոզչությունն է հետաքրքրում, դրա համար էլ Նիկոլն այս հրատապ հարցերով զբաղվելու փոխարեն արհեստականորեն ինչ-որ հավաքներ է կազմակերպում, բարձրագոչ բառակույտեր է արտաբերում։ Իսկ գերիների թեմայի հիմնական արծարծումը մնացել է ՄԻՊ-ի, մարդու իրավունքներով զբաղվող այլ մասնագետների, անհատ իրավաբանների ու ընդդիմության ուսերին, ովքեր փորձում են տարբեր ձևաչափերով միջազգային հանրության համար լսելի դարձնել այս խնդիրը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով