Ուշագրավ իրավիճակ. Փաշինյանը դրժել է խոստումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Առաքելություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջեւ թշնամանքն է՛լ ավելի է խորացել, եւ այն պատգամավորները, որոնք «Առաքելություն» կուսակցությունից են եւ այժմ հանդիսանում են «Իմ քայլը» խմբակցության անդամներ, առիթը բաց չեն թողնում ամենուր հայտարարելու, թե Նիկոլ Փաշինյանը իրենց հետ վատ է վարվել, չի գնահատել նվիրվածությունը:

Պարզվում է՝ նոյմբերի 9-ի խայտառակ կապիտուլիացիայի փաստաթղթի ստորագրումից հետո «Առաքելության» պատգամավորները ցանկացել են լքել խմբակցությունը, բայց Նիկոլ Փաշինյանը «Առաքելության» ղեկավար Մեսրոպ Առաքելյանին համոզել է պահել իր թիմին «Իմ քայլը» խմբակցությունում, բայց 6 ամիս անց դրժել է նաեւ այդ խոստումը։

Երբ նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը պաշտոններ է ցանկացել՝ ասելով, թե պետք է կոալիցիա կազմել, մերժում է ստացել։ Հիշեցնենք, որ «Առաքելություն» կուսակցության պատգամավորներն են՝ Վահե Հովհաննիսյանը, Արտաշես Պետրոսյանը, Եղիշե Սողոմոնյանն ու Կորյուն Մկրտչյանը։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով