Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

 

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար, իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավորի խոսքով՝ կան շատ պահեր, երբ Կիեւն ու Երեւանը կարող են միմյանց օգնել:

«Ուկրաինացի եւ հայ ժողովուրդները, անկասկած, եղբայրական ժողովուրդներ են, որոնք ունեն ընդհանուր պատմություն, ընդհանուր ձեռքբերումներ, ընդհանուր կորուստներ, ուստի մենք պետք է միասին շարժվենք եւ աշխատելու բան ունենանք ինչպես մեզ, այնպես էլ Հայաստանի համար»,- եզրափակեց պատգամավորը:

Պարբերականը հիշեցնում է, որ Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբում ընդգրկված են ամենաակտիվ խորհրդարանականները: Խմբի ղեկավարի տեղակալ Դարիա Վոլոդինան գլխավորում է Գերագույն ռադայի ամենամեծ միջգերատեսչական ասոցիացիան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի հայերի միությունը նույնպես շնորհավորական ուղերձ է պատրաստում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով