«Ո՞ւմ ընտրել․ Կրեմլի և Քարվաճառի մասին»․ Էդգար Էլբակյան

 

Քաղաքագետ  Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ո՞ւմ ընտրել․ Կրեմլի և Քարվաճառի մասին

• Երեկվա գրառումիցս հետո, որ Հայաստան դաշինքից ու «Պատիվ ունեմ» դաշինքից զատ որևէ այլ ուժի տրված ձայն, ըստ էության, հօգուտ կապիտուլյանտի է եղան ազնիվ քաղաքացիներ, որ նամակներ էին գրում՝ խնդրելով, որ բացատրեմ եղելությունը։ Չկողմնորոշված քաղաքացիները քիչ չեն։

• Գիշերվա կողմ արդեն Togarma նախաձեռնության թելեգրամյան ձայնային զրուցարանում էի նույն հարցին պատասխանում։ Կփորձեմ նաև վիդեոտարբերակով պարզաբանել իրերի դրությունը, բայց ամենակարևոր ասելիքս կլինի ընտրություններից մի քանի օր առաջ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

• Այդ ժամանակ ես կհրապարակեմ, թե Կրեմլի պատմական տեղեկանքների մեջ ինչ է գրված Քարվաճառի մասին։ Դուք ինձ հետ միասին կապրեք ազգային հպարտության և ազգային ամոթի նույն զգացումները, և ինքներդ կհասկանաք, թե ում օգտին է պետք քվեարկել։

• Նկարում ես եմ՝ Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղի տարածքում գտնվող միջնադարյան անանուն մատուռի մոտ, որը կապիտուլյանտը հանձնեց թշնամուն»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով