Վերջին վեց ամիսներին միայն Աջափնյակում 34 ինքնակամ կառույց է ապամոնտաժվել. Կարապետյան

 

Նախօրեին՝ հունիսի 25-ին քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ միայն Աջափնյակում եւս մեկ ապօրինի կառույց է ապամոնտաժվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը և հրապարակել տեսանյութ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:

Հիշեցնեմ, որ վերջին շաբաթվա ինտենսիվ ապամոնտաժումներից առաջ, վերջին վեց ամիսներին միայն Աջափնյակում 34 ինքնակամ կառույց է ապամոնտաժվել:

Որպես միջանկյալ դիտարկում. ինքնակամ կառույցների սեփականատերերը այս օրերին հաճախ դժգոհում են, թե «մենք դիմել ենք քաղաքապետարանին՝ շինթույլտվություն ստանալու համար, քաղաքապետարանը չի տվել, դրա համար ստիպված ինքնակամ ենք կառուցել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներեցեք, բայց դա մոտավորապես նույնն է թե ինչ-որ մեկից ուզես իր մեքենան եւ, չստանալով իր համաձայնությունը, առևանգես մեքենան, հետո, որպես արդարացում, ասես՝ «ես ուզեցի, ինքը չտվեց, ես էլ ստիպված գողացա»։

Քաղաքային իշխանությունն է համայնքի սեփականությունը տնօրինում եւ տալիս շինթույլտվություններ, և պետք է ցանկացած պարագայում ստանալ քաղաքային իշխանության թույլտվությունը»,-գրել է Հակոբ Կարապետյանը։

facebook sharing button
twitter sharing button

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով