Վարտիքով փակում եմ ՔՊ-ի լոգոն՝ ազդարարելով Փաշինյանի իշխանության վախճանը.Անուշ Լալայան

 

Անուշ Լալայանը վարտիքով փակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լոգոն:Այս  մասին գրել է  Լալայանը,որին կից ֆեյսբուքյան իր էջում հրապարակել  տեանյութը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վարտիքով փակում եմ ՔՊ-ի լոգոն՝ ազդարարելով Փաշինյանի իշխանության վախճանը

Սիրելի հայրենակիցներ, 2018 թվականի ապրիլին վարտիքով փակեցի արագաչափը․ ես կարծում էի, որ այդպիսով փակում եմ անցյալի էջը, ինչը կբացեր խաղաղության, բարօրության, ժողովրդարացման նոր դուռ, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ բացվեց մեր պատմության մի նոր, այլանդակ էջ: 2018-ի համաժողովրդական ոգևորության մասնակիցների համար անպատկերացնելի էր, թե ինչ աղետ կարող էին բերել Նիկոլն ու իր խումբը հայ ժողովրդի գլխին:

Մենք բոլորս խաբվեցինք: Բայց ամաչելու բան ունի ոչ թե խաբվողը, այլ խաբողը․ խաբվողը զոհն է, խաբողն՝ անբարոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու թեև խաբողն ամոթ չունի, խաբվածներս պե՛տք է ուղղենք մեր սխալը։

Այժմ մենք բոլորով պետք է փակենք մահվան, ատելության, ավիրածությունների և անկայունության այս էջը:

Այս գործողությամբ ազդարարում եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության վախճանը՝ ընդմիշտ փակելու ազգային խայտառակության այս էջը:

Համոզված եմ, որ ապագա ԿԱ բացառապես Նիկոլ Փաշինյանի և իր խմբի իշխանազրկումից հետո:
Վստահ եմ, որ հունիսի 21-ին մենք կարթնանաք առանց Նիկոլ Հայաստանում»,-գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով