Վարդենիսում ամեն պահի կարող է բռնկվել նոր պատերազմ. Թագուհի Թովմասյան

Վարդենիսում ամեն պահի կարող է բռնկվել նոր պատերազմ. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թագուհի Թովմասյանը, նշելով, որ նոր է վերադարձել Գեղարքունիքից։
«Մարդիկ նայում են այդ նկարները, ո՞վ կգնա զոհվի հանուն հայրենիքի, երբ իմանան, որ իրենց ապագան այդպես պարկերով կլցվեն գետնին։ Սա պետության մեսիջն է ՀՀ քաղաղացուն, զինվորին և ոչ թե պետք է գնան Փարիզներում ման գան, իրենց համար իրենց օրերը վայելեն և փորձեն իշխանության երկարացման համար քայլեր անեն, այլ պետք է հեռանան, որովհետև սա մեր ազգային ամոթի դրսևորումն է»։
Անդրադառնալով անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողի պատմությանը, որ հերոսի մարմինը իրեն հանձնելու ժամանակ երեք ոտք է եղել, որը ծնողի նկատելուց հետո շպրտել են, պատգամավորը նշեց, որ դա Լենա Նազարյանի դիրքորոշման նման է.
«Լենա Նազարյանը ինչ պատասխան ինձ տվեց, նույն վերաբերմունքն է՝ լկտիացել են։ Այսինքն մի ոտք ավել, մի ոտք պակաս, չեն հասկանում որ մարդիկ են ապրել, մեծացել, ամեն մի մասունք մեր համար մրմուռ է և դեռ շարունակում ենք հանդուրժել այս ապիկար իշխանությանը»։
Թովմասյանը նշեց, որ հասարակությունը պետք է գնահատական տա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով