Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են BMW X5 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, 4 անձ տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ

 

Այսօր՝ժամը 17:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են BMW X5 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:Այս մասին հայտնում  է  shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով