Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել են անօդաչու թռչող սարքերի նախագծման ոլորտում իրականացված աշխատանքները

 

Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի ուղեկցությամբ ծանոթացել է կրթօջախի ուսումնական պայմաններին, պատասխանել ակադեմիայի ուսանողների հարցերին:Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել են Ճգնաժամային կառավարման ակադեմիայում իրականացվող ռոբոտաշինության, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի նախագծման ոլորտում իրականացված աշխատանքները:

 

Այցելության ընթացքում Վաղարշակ Հարությունյանը և Անդրանիկ Փիլոյանը քննարկում-խորհրդակցություն են անցկացրել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսական կազմի հետ, քննարկել ակադեմիայի և ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների փոխգործակցության հետ կապված մի շարք ծրագրեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով