Թուրքի յաթաղանը փոխարինվել է 2020 թվականի բայրաքթարներով. Արթուր Վանեցյան

Մենք պատերազմ չենք ուզում, մենք պատերազմ չենք փորձում հրահրել։ Բայց մենք նաև չենք ասում, որ կարող է գլուխներս կախենք, մեջքներս ծռենք ու կզենք թշնամու դիմաց։ Եթե թշնամին եկել է մեզ սպանելու, առաջինը մենք պետք է նրան սպանենք։ Իսկ թուրքի, ադրբեջանցու պահվածքը վերջին պատերազմից հետո ցույց տվեց պարզ մի բան՝ 15 թվականի թուրքի յաթաղանը փոխարինվել է 2020 թվականի բայրաքթարներով: Այդ մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով