Թշնամին դիրքեր է կառուցում Գեղարքունիքում ու Սյունիքում, իսկ նա հետևողականորեն քաղաքացիական պատերազմ է հրահրում.Վանեցյան

Երկիրը կործանման հասցրած, իրեն ժամանակին վստահած ժողովրդին անդադար դավաճանող մոլագարն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն ու նոր գերիներ։Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է   արել «Հայրենիք»  կուսակցության  նախագահ,«Պատիվ  ունեմ»  դաշինքի  վարչապետի  թեկնածու   Արթուր   Վանեցյանը:

Այսօր, երբ հերթական անգամ ադրբեջանցիները գերի են վերցրել ևս մեկ հայ զինծառայող, նա արդեն երկրորդ օրն է բոլորիս սպառնում է քաղաքացիական պատերազմով։ Թշնամին դիրքեր է կառուցում Գեղարքունիքում ու Սյունիքում, իսկ նա հետևողականորեն քաղաքացիական պատերազմ է հրահրում։
Ես կոչ եմ անում մեր իրավապահներին մանրազնին հետևել օրինականության ապահովմանը ու պատրաստվել իրենց պարտքը կատարելու։ Դա ոչ միայն ձեր սուրբ պարտքն է, այլև պատվի հարցը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով