«Տեղի ունեցածը դիակի անարգում է, ՀՀ քրեական օրենսգրքով հստակ պատժաչափ է նախատեսված». Նաիրա Զոհրաբյանը զոհված զինծառայողների դիակների պահման պայմանների հարցով դիմել Է ՀՀ գլխավոր դատախազին

 

Հասարակության ադեկվատ հատվածը, որը բարեբախտաբար արդեն մեծամասնություն է, ցնցված է արցախյան պատերազմում զոհված զինվորների դիերը կարտոֆիլի պարկերով ճանճապատ սենյակում իրար վրա շպրտելու սարսափից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Տեղի ունեցածը դիակի անարգում է և ՀՀ քրեական օրենսգրքով հստակ պատժաչափ է նախատեսում՝ մինչև 2 ամիս ազատազրկում։

Իհարկե, օրեր առաջ օրենսգրքում կատարված փոփոխությունը, որը դեռ չի մտել ուժի մեջ, արդեն շատ ավելի խիստ պատաչափեր է նախատեսում։

Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հատուկ առանձնացված է մարտադաշտում սպանված դիակների անարգանքի համար քրեական պատասխանատվությունը։ Առանց ծանրացուցիչ հանգամանքների՝ դիակն անարգանքի ենթարկելու համար նախատեսվում է ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, իսկ մարտադաշտում սպանվածների դիակներն անարգանքի ենթարկելու համար՝ 4-ից 8 տարի ազատազրկում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եւ այսպես, ես համարում եմ, որ տղաների դիերը պարկերով իրար վրա շպրտելն ու օրերով ճանճապատ սենյակում պահելը դիակի անարգում է և այսօր դիմել եմ գլխավոր դատախազին՝ գոնե դեռեւս գործով քրեական օրենսգրքով քրեական գործ հարուցելու եւ հայ զինվորի դիակը անարգող բոլոր ստահակներին դատելու համար»,- գրել է Զոհրաբյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով