Տեղի է ունեցել Արցախյան պատերազմում նահատակված հերոս, Հայաստանի ջրագնդակի հավաքականի ավագ-մարզիկ Հենրիկ Հակոբյանի անվան 1-ին հուշամրցաշարը

 

Հիլզ սպորտային համալիրում տեղի է ունեցել Արցախյան պատերազմի ընթացքում նահատակված հերոս, Հայաստանի ջրագնդակի հավաքականի ավագ-մարզիկ Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա 1-ին հուշամրցաշարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հենրիկ Հակոբյանը Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի հավաքականի մարզիկներից էր, ով Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմի ընթացքում, հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերում զոհվեց քաջի մահով։

Այս տարի հուշամրցաշարն ունեցել է յուրահատուկ ուղերձ՝ միշտ վառ պահել հայրենիքի և հայրենական սպորտի նվիրյալների հիշատակը՝ հանձինս Հենրիկ Հակոբյանի։

Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի և «Դու Հայաստանին» բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքված հուշագրի համաձայն՝ յուրաքանչյուր տարի, հունիսի 17-ին, «Դու Հայաստանին» կազմակերպությունը կաջակցի Հենրիկ Հակոբյանի անվան հուշամրցաշարի անցկացմանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով