ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել է հետախուզվող 7 մեքենա

Հունիսի 2-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 10 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 7, թաղանթապատված դիմապակիով՝ 1 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց նաև առանց վարորդական  իրավունքի վկայականի 3 վարորդ։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով