ՃՏՊ Վեդի-Արարատ ավտոճանապարհին

Հունիսի 22-ին, ժամը 17։44-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վեդի-Արարատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 2005 թ.) կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է։
Ուղևոր Է․ Մ.-ն (ծնված 2008 թ.) հոսպիտալացվել է Երևանի «Սուրբ Աստվածածին» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևոր Վ․ Ս․-ն (ծնված 2005 թ.)՝ Վեդու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով