ՃՏՊ Ջերմուկ քաղաքում

 

Հունիսի 4-ին, ժամը 14:34-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատնից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 10 հասցեի մոտակայքում բախվել են «Nissan Patrol» (վարորդ՝ Ս․ Խ․) և «GAZ-2410» (վարորդ՝ Խ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Խ․ Մ․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով