ՃՏՊ Բելինսկի-Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում․ կա տուժած

 

Հունիսի 9-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բելինսկու և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Suzuki» (վարորդ՝ Ա․ Ա․) և «Mercedes Benz» (վարորդ՝ Հ․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Ա․-ին և մոտեցրել շտապօգնութ­յան ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ Հ․ Ս․-ն տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով