Ճանկռվող Հայաստան.«168 ժամ»

«Ընչաքաղցությունը լրջագույն հիվանդություն է, գուցե՝ հոգեկան, որը կապ չունի ունեցած նյութական միջոցների քանակության հետ։ Եթե մարդն ընչաքաղց է հոգով, ապա նա այդպիսին կլինի, եթե նունիսկ խանձի աշխարհի բոլոր խոզերին և ուտի երկրագնդի բոլոր խորովածները։

Հոգևոր ընչաքաղցությունը չի կարող հաղթահարվել նաև տիեզերքի բոլոր կոնֆետները ճանկռելու պարագային։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կլինիկական այդ դեպքի մասին կան հարյուրավոր գիտական ուսումնասիրություններ, բայց հայկական իրականության մեջ, թերևս, ամենապատկերավորը նկարագրել է Իսահակյանը, ով զգուշացնում էր ոգու սովի գալստյան մասին։ Այն Հայաստանում եկել ու հաստատվել է արդեն երեք տարի։ Նաև այն պատճառով, որ նրան հաստատողների մեծ մասը, բնականաբար, ոչ միայն հոգեբուժական ուսումնասիրություններ, այլ նաև Իսահակյան չի կարդացել։ Իսկ եթե անգամ կարդացել է, հաստատ չի հասկացել նույն՝ հոգևոր ընչաքաղցության պատճառով։

Հայաստանն իրականում խոր ճգնաժամի մեջ է, դա գիտեն բոլորը, ու այդ մասին հայտարարում է ամեն չալարողը։ Ոլորտային ու համալիր ճգնաժամերին զուգահեռ, սակայն, իսկ գուցե բոլորից ավելի խորը՝ Հայաստանում կա մեղսունակության ճգնաժամ։

Դա համակարգաստեղծ ճգնաժամ է, քանի որ մեղսունակության բացակայությունը պետական կառավարման համակարգում ու դրա գագաթին՝ շղթայաբար ճգնաժամեր է առաջացնում բոլոր ոլորտներում։ Նաև ու առաջին հերթին՝ հանրային արժեհամակարգում ու հոգևոր հարթությունում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հասարակությունը, որը ծափահարել է «ասֆալտին փռելու» հայտարարություններին ու մագլցել է դատարանների դռներն ի վեր՝ «վնգստացող դատավորների» կապակցությամբ, և երջանկության ապրումներ է ունեցել զրահաբաճկոն չունեցող «ելակային բանակի» առթիվ ու առնվազն լռել է «դժգույն ու դժբախտ Շուշիի» մասին լսելիս, օբյեկտիվորեն պետք է զմայլվի իր երեխաների կյանքը խլած մեկի այն ստերից, թե այս ընտրություններում վերադարձնելու են իրենց իշխանությունը։

Երեխայի կյանք խլածը չի կարող իշխանություն վերադարձնել կրկին նույն՝ հոգևոր ընչաքաղցության պատճառով։

Երբևէ կոնֆետ ճանկռածն այդպես է վարվում ամենայնի հետ։ Եվ եթե պատահում է, որ նրա ձեռքում է հայտնվում պետությունը, նա ճանկռում է այն կոնֆետի նման։

Հայաստանը հիմա ապրում է մանկության տարիներին կոնֆետի բացակայության համախտանիշի պայմաններում։ Եվ քանի որ դա կլինիկական դեպք է, քաղաքական ու իրավական լուծումներն անօգուտ են թվում։

Հայաստանում բոլոր ճգնաժամերից առաջ պետք է հաղթահարվի մեղսունակության ճգնաժամն ու հոգևոր ընչաքաղցության համախտանիշը։ Այլապես պետությունը ճանկռվելու է մինչև վերջին կոնֆետը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով