Տավուշի շփման ներկայիս գիծը լուծում է ՀՀ անվտանգության խնդիրներ.«Հայաստանի Հանրապետություն»

«Առաջին արցախյան պատերազմից հետո ՀՀ Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի հետ գծվել է շփման գիծ, որը գործում է մինչեւ այսօր: Ձեւավորվելով պատերազմական իրավիճակում՝ ներկայիս սահմանն ավելի շատ Հայաստանի համար լուծում է անվտանգային խնդիրներ՝ պաշտպանության համար անհրաժեշտ բարձունքների առկայությամբ: Այդ շփման գծից այն կողմ են մնացել ոչ միայն Արծվաշենը, այլեւ Հայաստանի այլ տարածքներ, որոնք ամրագրված են նաեւ խորհրդային քարտեզներով: Հայկական պատմական ահռելի տարածքների կորստի մասին խոսելու դեպքում պատմաբանները կարող են հիմնավոր փաստարկներով հարցականի տակ դնել Ադրբեջան պետության գոյությունն ընդհանրապես: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում սահմանների դեմարկացիայի գործընթացը տասնամյակներ է տեւում, եւ եթե դրանում հաշվի առնվի աշխարհագրական նպատակահարմարության գործոնը, ապա Հայաստանի նպաստավոր սահմանային դիրքերը կարող են բարելավվել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով