«Սուտ, կեղծիք, սպառնալիք, պոպուլիզմ․ սա՛ է Նիկոլ Փաշինյանի բաղադրատոմսը, որը երեք տարի նա մատուցում է մեր հայրենակիցներին».Վահե Հակոբյան

«Սուտ, կեղծիք, սպառնալիք, պոպուլիզմ․ սա՛ է Նիկոլ Փաշինյանի բաղադրատոմսը, որը երեք տարի նա մատուցում է մեր հայրենակիցներին»,- «Հայաստան» դաշինքի՝ Աշտարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Հիշո՞ւմ եք․ երբ նա ասում էր՝ ելք կա։ Եկավ, ելքերը փակեց։ Փլեց տնտեսությունը, տանուլ տվեց քովիդի դեմ պայքարը, դրդեց պատերազմին և խայտառակ պարտություն կրեց՝ տալով 5 հազարից ավել զոհ և 11 հազարից ավել վիրավորներ, հանձնեց ահռելի տարածքներ։ Հիմա էլ ասում է՝ ապագա կա։ Իհարկե՝ ապագա կա։ Հարցն այն է՝ ինչպիսինն է լինելու այդ ապագան ու առանց ում։ Առանց նրա՝ այ՛ո, մենք ունենք փայլուն ապագա»,- շեշտեց Հակոբյանը։
«Հայաստան» դաշինքը ձեզ առաջարկում է արժանապատիվ ապագա, ուժեղ բանակ, որպեսզի մեր զինվորներն ունենան խաղաղ ծառայություն, իսկ խաղաղությունը պարտադրում են, ոչ թե մուրում։ Մենք առաջարկում ենք ուժեղ տնտեսություն, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունենան։ Եվ վերջապես, մենք վերականգնելու ենք Հայաստանի միջազգային հեղինակությունը բոլոր միջազգային հարթակներում»,- ելույթն ամփոփեց Վահե Հակոբյանը։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեսանյութ`https://fb.watch/62S7vv4Ub0/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով