Սպանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում.Ոստիկանության

 

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 23-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 25-ամյա Նարեկ Պ.-ն, որը հունիսի 14-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նարեկ Պ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով