Սերժ Սարգսյանի խոսքը կարող է դառնալ ուղենիշ,ի՞նչպես շարունակել պայքարը.Վահան Բաբայան

Սերժ Սարգսյանի խոսքը կարող է դառնալ ուղենիշ,ի՞նչպես շարունակել պայքարը:Այս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ    Վահան Բաբայանը :

«Ծանր է բոլորիս համար,շատ եմ հանդիպում հիասթափության,արտագաղթի,անհույս վիճակի մասին գրառումներ:
Իրավիճակը բարդ է,խայտառակ ընտրություններ և դրնանից ավելի խայտառակ արդյունքներ:«Ժողովուրդը» ընտրեց կործանումը, պատերազմը,ոչնչացումը և մահը:
Կարծում եմ այս վիճակից դուրս գալու և պայքարը շարունակելու առումով միակ լուծումը Սերժ Սարգսյանի խոսքը պետք է լինի,նախագահի խոսքը կարող է լինել ուղենիշ բոլորի համար:
Սերժ Սարգսյանը շատ բարդ իրավիճակներում է կարողացել լուծումներ գտնել և մեր պետության համար բարդագույն ժամանակներում համախմբողի և կորսվածը վերականգնողի դեր ստանձնել:Արցախյան պատերազմը հաղթելը,հզոր բանակ և անվտանգության համակարգեր ստեղծելը ,կայուն,ապահով և զարգացող Հայաստան ունենալը վստահ եմ նույնպես հեշտ չի եղել իր բոլոր ներքին և արտաքին խնդիրներով և խանգարողներով.,-գրել  է  Բաբայանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով