Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի խաղերի ընթացքին

Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի խաղերի ընթացքին:Այս մասին  տեղեկացնում է  ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը:
ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ջերմուկ քաղաք, հետևել հունիսի 4-ից մեկնարկած` Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի ընթացքին, որը կեզրափակվի հունիսի 14-ին:
Հուշամրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով և 9 խաղափուլով՝ աշխարհի լավագույն երիտասարդ հայ շախմատիստների մասնակցությամբ։
Ջերմուկ այցի շրջանակում Սերժ Սարգսյանն այս պահին հանդիպում է ունենում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և տեղի բնակչության հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով