Սերժ Սարգսյանը ձեռնոց է նետում, որն իհարկե Փաշինյանն այդքան համարձակություն չի ունենալու վերցնել.Լուսինե Ժամհարյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Լուսինե Ժամհարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Փաշինյանի համազգային խայտառակության հետհաշվարկը տրված է՝կամ Նիկոլը փաստեր է ներկայացնում Սերժ Սարգսյանի մասին, թե իբր վերջինս կազինոներ է հաճախել, կամ Սերժ Սարգսյանը փոշիացնում է Նիկոլի գրեթե զրոյական վարկանիշը հանրության շրջանում:
Փաշինյանը լկտի պահվածք է դրսևորում՝անհիմն մեղադրանքներ հնչեցնելով Արցախի հերոսների, արցախյան հաղթանակները կերտած պետական գործիչների հասցեին: Սերժ Սարգսյանը ձեռնոց է նետում, որն իհարկե Փաշինյանն այդքան համարձակություն չի ունենալու վերցնել:
Եկել է ժամանակը վերջ տալու Փաշինյանի չափ ու սահման չունեցող ստերին՝եկել է քաղաքական պատասխանատվության ժամանակը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով