Սեւանն այս տարի էլ, հավանաբար, «կծաղկի».«Հայաստանի Հանրապետություն»

«Օրերս Սեւանի մի քանի հատված «դիտարկեցինք». թերակղզի չհասած եւ Ծովինարի հատվածներում ջուրն արդեն կանաչել էր: Արդյո՞ք սա նշանակում է, որ այս տարի էլ լիճը «կծաղկի»:
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «ՀՀ»-ին ասաց, թե «կապտականաչը նոր է սկսվում, ջրի կանաչ գույնը դեռ կապտականաչ ջրիմուռների ծաղկում չէ, բայց արդեն ցույց է տալիս, որ ծաղկելու է: նախադրյալները կան»:
Մենք հատկապես վերջին տարիներին հաճախ ենք լսում, թե Սեւանում ջրիմուռները ծաղկում են, հետո մահանում են, վերանում, հետո նորից ծաղկում։ Եվ լիճը գրաված ջրիմուռներին վերագրվող գույնով էլ ասում՝ կապտականաչ: Իրականում, սակայն, ինչպես պնդում է Բ․ Գաբրիելյանը, ջրիմուռները մահանում են, բայց չեն վերանում, իջնում են լճի հատակը՝ ստեղծելով լրացուցիչ օրգանական նյութ: Ու ինչքան տվյալ տարում այս նյութը շատ լինի, այնքան հաջորդ տարում ծաղկման համար ավելի շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվում։ Այդ բարենպաստ պայմաններից են նաեւ կլիմայական տաքացումը, նախորդ տարիներին լճի մակարդակի նվազումը, լիճ կենսածին տարրերի մուտքը, ձկնաշխարհի չավելացող պաշարը։ «Ճիշտ է, մեր ձուկը այդ ջրիմուռներով չի սնվում, բայց սնվում է այն կերով, որն ինքն է սնվում այդ օրգանական նյութով։ Իսկ ձկնաշխարհի պաշարն, ինչպես ասացինք, բավարար չէ։ Այսինքն՝ ամբողջական շղթան չի աշխատում»,- պարզաբանում է մասնագետը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով