«Սահմանափակվում է քաղաքացիների մուտքն ու ելքն առանց որոշակի հիմնավորման». «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է ․ «Հանգստյան օրերին «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի վարչապետի թեկնածու, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը թիմակիցների հետ այցելել է Գեղարքունիքի մար զի մի շարք համայնքներ : «Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք ականատես են եղել փաստացի «փակ» գյուղերի, երբ «ռազմական դրություն» չի հայտարարված, սակայն մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակված է «անվտանգության նկատառումներով»: Եվ ընդհանրապես, Ուրիխանյանն ականատես է եղել բավականին մտահոգիչ երևույթների և Երևան վերադառնալով՝ «տեղը չի գտնում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա միայն մտերիմ նեղ շրջապատում է անկեղծացել և հավելել է, թե նույնիսկ չգիտի՝ այդ ամենից որքանն է պետք բարձրաձայնել: Մենք զանգահարեցինք Տ. Ուրիխանյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչի են իրականում ականատես եղել, ինչ է կատարվում սահմանային բնակավայրերում: «Այո, մենք իսկապես ականատես եղանք, որ անցակետի պես մի բան է տեղադրված մի քանի սահմանամերձ գյուղերի ճանապարհներին, այսինքն՝ սահմանափակվում է քաղաքացիների մուտքն ու ելքն առանց որոշակի հիմնավորման , իսկ սա նշանակում է վտանգի ուղիղ առկայություն»,- ասաց Ուրիխանյանը և նշեց, թե ավելին ասել այս պահին չի ցանկանում»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով