Սահմանադրական դատարան դիմելը ընդդիմության համար ժամավաճառություն է. Հովհաննես Քոչարյան

Սահմանադրական դատարան դիմելը ընդդիմության համար ժամավաճառություն է, իրողություններն հիմա այլ են: Մանդատներից հնարավոր հրաժարումը՝ հուսահատության ակտ, որից հետո, լինելով չպարտված, դու պաշտոնապես արձանագրում ես քաղաքական պարտությունդ ու քաղաքական համակարգից չքվում անվերադարձ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։

«Սահմանադրական դատարան դիմելը ընդդիմության համար ժամավաճառություն է, իրողություններն հիմա այլ են: Մանդատներից հնարավոր հրաժարումը՝ հուսահատության ակտ, որից հետո, լինելով չպարտված, դու պաշտոնապես արձանագրում ես քաղաքական պարտությունդ ու քաղաքական համակարգից չքվում անվերադարձ: Քաղաքական պայքարը ընդդիմության համար շախմատ չէ, այլ՝ գոտեմարտ, այն տրամաբանությամբ, որ թեթև քաշով պայքարում ես ծանրաքաշի դեմ ու միշտ կարելի է անհամաչափ վնաս հասցնել, նույնիսկ՝ մեկ-մեկ հաղթել, թեթև քաշովդ քաղաքական հակառակորդիդ մաշել, հոգնեցնել ու պրոցեսից հաճույք ստանալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գոտեմարտի համար մի տեղ կա՝ տատամին, այսինքն՝ պառլամենտը, իսկ մեր հասարակությունն էլ կնայի ու աշնանը կդատի: Քաղաքագիտական տգիտության դրսևորում է այն պնդումը, որ եթե չունես օրենքների ընդունման համար բավարար ձայներ, ուրեմն թույլ ես:

Պառլամենտները դադարել են օրենսդիր իշխանության մարմին հանդիսանալ, այս հարցում նրանք իրենց դիրքերը վաղուց զիջել են կառավարություններին, սահմանադրական իրավունքի մասնագետները կհասկանան ինչ նկատի ունեմ: Պառլամենտը հսկելու, իշխանության սխալները բռնացնելու ու վերջինիս դեմ հատուկ օպերացիաներ կազմակերպելու հարթակ է. ոնց կարողանում են թող տակից դուրս գան: Եթե իշխանության բոլոր պատգամավորներն իրար ձեռք բռնեն ու էս անգամ սկսեն քայլել Սևանա լճի ջրերի վրայով, նրանց կարելի է մեղադրել լողալ չիմանալու մեջ:

Սահմանադրական լիազորությունները գրագետ իրացնող միասնական ընդդիմությունը /իսկ նման միասնական ընդդիմություն երբեք չենք ունեցել/ իշխանության համար կաշմառ է: Իրավունքը միշտ ընդդիմության կողմն է, ի հակակշիռ իշխանության, որը միշտ թքած ունի իրավունքի վրա. ոնց կարելի Է հավակնել լինելու լավ իշխանություն, եթե չես եղել շատ լավ ընդդիմություն»,- գրել է Քոչարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով