Սա ոչ թե գինու, այլ նիկոլիզմի փառատոն է․ ընտրարշավից առաջ հավաքել է ուղեղաթափված պողոսիկներին՝ տեսնելու, թե ինչ արդյունքների է հասել մարդկանց հոգիները ապականելու գործում․ Աղասի Ենոքյան

 

Քաղաքագետ  Աղասի  Ենոքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սա գինու փառատոն չէ, քանի որ գինու փառատոնը չեն անում այն ժամանակ, երբ խաղողը նոր-նոր սկսում է ողկուզակալել, այլ անում են խաղողի բերքահավաքից հետո՝ երբ մաճառը սկսում է պճպճալ։

Սա նիկոլիզմի փառատոն է։ Ընտրարշավի նախօրյակին Նիկոլը ուժերի ստուգատես է անում, նա հավաքել է բարոյազերծված նիկոլիկներին եւ ուղեղաթափված պողոսիկներին՝ տեսնելու, թե ինչ արդյունքների է հասել մարդկանց հոգիները ապականելու եւ ուղեղները արդուկելու գործում։

Երեւի գոհ է իր արածի արդյունքներից, տեսնելով, թե քանի մարդ է պատրաստ կորուսյալ Հայրենիքի ու 5000 զոհերի պայմաններում, պարկերում պահվող անթաղ հերոսների կողքին փողոցային տոնախմբությունների մասնակցել ու ֆեյերվերկներ անել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասում են՝ բա հո սուգը հավերժ չի՞ լինելու։ Սուգը ինքնանպատակ չէ, սուգը նրա համար է, որ զոհերը զուտ վիճակագրություն չդառնան՝ պլյուս-մինուս մի քանիսով, սուգը պետք է լինի այնքան ժամանակ, մինչեւ հասկանանք, որ այս զոհերից յուրաքանչյուրը մեզանից մեկն է։

Սուգը պետք է ծառայի ապագան անվտանգ դարձնելուն, սուգը պետք է լինի այնքան ժամանակ, մինչեւ հասկանանք, թե ո՞վ բերեց մեր գլխին այս աղետը՝ Ալիե՞ւը, բայրաքթա՞րը, Նիկո՞լը, թե՞ ուսապարկերը։

Եվ սուգը պետք է վերածվի ոչ թե գինու փառատոնի, այլ ցասման՝ պատժելու մեղավորներին եւ վերականգնելու Հայրենիքը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով