Պուտինը խոսել է Արցախում պատերազմը կանգնեցնելու հարցում ՌԴ-ի վճռական ներդրման մասին

 

Ռուսաստանի վճռական ներդրում է ունեցել՝ Արցախում հակամարտությունը կանգնեցնելու համար: Այդ մասին նա հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուսաստանի նախագահը նշել է նաեւ, որ ռուս խաղաղապահները հուսալի կերպով երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, աշխատում՝ մարդասիրական իրավիճակը բարելավելու, տարածքներն ականազերծելու եւ սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի մոռանում հարեւան երկրների անվտանգության ու բարգավաճման համար ստանձնած պատասխանատվության մասին, որոնց հետ իրենց միավորում են պատմական, մշակութային եւ մարդկային անքակտելի կապերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով