Պրոֆեսոր Չարչյանի ձերբակալումն ակնհայտ ապօրինի է.Ընտրությունների վերահսկման կոմիտե

Ընտրությունների վերահսկման կոմիտեն  ուսումնասիրել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ականավոր բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանին ձերբակալելու հիմք հանդիսացած ձայնագրությունը։

Ձայնագրության բովանդակությունը համադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի հետ՝ ակնհայտ է դառնում, որ ընդդիմադիր թեկնածուի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում, հետևաբար նրա նկատմամբ կիրառված ձերբակալումն ակնհայտ ապօրինի է։

 

Ավելին, վերլուծելով նախընտրական քարոզչության ընթացքում իրավապահ մարմինների վարքագիծը՝ Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ ՀՀ իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական հիմքով խտրականություն դրսևորող գործիքի։ Դրա արդյունքում ձևավորվել է իշխող քաղաքական ուժի ամենաթողության, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ բռնաճնշումներ կիրառելու վիճակ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով