Պողպատե մանդատ մուրացող սրիկան .Վահան Բաբայան

Ժողովուրդ լավ էլ ի՞նչ պիտի անի էս կապիտուլյանտը,որ դուք խելքի գաք,ի՞նչքան գերի պետք է տանեն մեզնից,ի՞նչքան տարածք մենք պետք է կորցնենք,որ դուք հասկանաք,որ այս սրիկան կործանել է արդեն ամբողջ մի երկիր:Այս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է արել   Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:
30 տարվա կառուցած պետություն,բանակ,անվտանգություն,
մշակույթ,կրթություն,տնտեսություն այլևս անցյալում է,բայց հնարավոր է դեռ փրկել մեր պետականությունը և վերականգնել անվտանգությունը,խելքի եկեք,ուղեղով մտածեք:
Էդ պողպատե մանդատը այ կապիտուլյանտ սրիկա ալիևների համար ունենաիր,որ էս օրը չհասցնեիր Հայաստանն ու Արցախը:Գետինը չմտած անամոթ,աննամուսի պես զառանցում է պողպատից մանդատ ունենալու մասին,բայց ազգը քեզ երեք մատի կոմբինացիա է պատրաստել,որը դու տեսնելու ես քվեների հաշվարկի առաջին իսկ ժամերին:
Հ.Գ Նա սարսափահար փախուստի է դիմելու,քանի որ լավ պատկերացնում է ի՞նչ է նշանակում իր համար իշխանությունից զրկվելը: Չարիքի իշխանության էպոխան ավարտվելու է չկասկածեք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով