Պողպատե մանդատ․․Չէ-մի չէ․․․ Պողպատե վանդակը հաստատ երաշխավորված է․Մարգարիտ  Եսայան

Պացիենտը այլեւս մի քանի դիագնոզ ունեցող հիվանդ է
Պողպատե մանդատ է ուզում եւ սպառնում, թե վենդետա լինելու է եւ ջարդուփշուր է անելու․․
Սթափ ընդդիմությունն ասում՝ տեղդ վեր ընկիր,մենք վենդետա չենք անելու, մենք քեզ դատելու ենք արդարադատության բոլոր օրենքներով եւ ինքնակամ ես ջարդուխուրդ լինելու։
Ասում է գերիները կներեն , թող մեկ-երկու ամիս էլ գերի մնան․․
Սերժ Սարգսյանն ասում է, գերի լինելը լավ բան է, որդուդ մի երկու ամսով գերի ուղարկիր եւ գերիներին վերադարձրու․․
Պացիենտը կորցնում է ընկալունակություն, հայտարարելով, թե իր որդուն կուղարկի, թող Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, Կարմիր Խաչը բանակցությունները սկսեն, ասում է, չկարծեք ինքը <էմոցիոնալ բան> է ասում, <պաշտոնապես > է դիմում եւ <լիազորում>․․․Խելքի աշեցեք․․․Տո այ անզոր ու անկյալ, դու ուր, լիազորելն ուր․․․Չշշկռվես, փնթի․․․Չափդ իմացիր, թզուկ․․
Պացիենտը ինքնախոստովանություն է անում՝ ինքը զրո է, իրեն ոչ Կարմիր Խաչն է լսում, ոչ էլ դուխ ունի իլհամին դիմել գերիների հարցով․․
Իսկ Քոչարյանը եւ Սարգսյանը կբանակցեն հունիսի 21-ին։
Նախ պացիենտին կուղարկեն համապատասխան տեղ, կմաքրեն երկիրը թուրքական իշխանության մնացորդներից եւ առաջին հերթին կբանակցեն ու ետ կբերեն բոլոր գերիներին․․․Եւ, գիտե՞ք, ինչպե՞ս․․
Շատ պարզ․
Պացիենտին այլեւս ոչ մեկը լուրջ չի ընդունում, բոլորը տեսան որ դատարկություն-դատարկությանց է։
Սարգսյանից ու Քոչարյանից իլհամը սարսափում է, այո, ուղիղ իմաստով եւ դա է պատճառներից մեկը, երբ պատերազմի խայտառակ հայտարարությունից հետո սկսեց հայտարարել, որ ինքը հենց նրանց է հաղթել, թե չէ՝ պացիենտը՝ հեչ, իրենից ինչ է ներկայացնում, զրո․․․։
Զրոյական կետն էլ այլեւս բացահայտված է․․․
Պողպատե մանդատ․․Չէ-մի չէ․․․
Պողպատե վանդակը հաստատ երաշխավորված է․․

Մարգարիտ  Եսայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով