«Փաշինյանի ծրագիրը» բաժանել պետք չէ՛, արդեն 3 տարի է, մենք օր ու գիշեր ականատես ենք լինում «Փաշինյանի ծրագրին»..Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ  Ուրումյանը   գրում է.

«Փաշինյանի ծրագիրը» բաժանել պետք չէ՛, արդեն 3 տարի է, մենք օր ու գիշեր ականատես ենք լինում «Փաշինյանի ծրագրին»։
1. Հետապնդել պահեստազորի գեներալների ու գնդապետերի, սարքել ծաղրի և դատաքննության առարկա։
2. Վիժեցնել ռազմահայրնեասիրական ծրագրերը, ստորացնել Արցախյան Ազատամարտն ու ազատամարտիկներին։
3. Վերացնել «Եկեղեցու պատմություն» առարկան։ Արշավել Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ։
4. Ստորացնել Բանակն ու զինվորականներին, արժեզրկել հերոսական անցյալը։ Շահարկել Ապրիլյան պատերազմը։
5. Թույլատրել բանակում բջջային հեռախոսներ կրել և գնել հնացած հակաօդային պաշտպանություն, որպեսզի թշնամին լավ կարողանա որսալ մերոնց ազդանշանները։
6. Իրեն գժի տեղ դնելով տապալել Արցախի հարցի լուծման բանակցային գործընթացը։
7. Տավուշում 2 դիրք բարելավելու համար 1-ին ազգի հերոս դարձնել և 70 մարտական խաչի մեդալ բաժանելով սադրել Ադրբեջանին և Արցախում պատերազմելու շանս ընձեռել։
8. Վերջնականապես վատացնել ռազմավարական գործընկերների հետ եղած փոխհարաբերությունները։
Այս «Ծրագիրը» դեռ շատ է կարելի շարունակել։
Սա «Փաշինյանի ծրագրի» իրագործված մասն էր, մի փոքր հատվածը։
Եթե Փաշինյանի կլանը վերընտրվի և վերարտադրվի` կտեսնեք ոչ այլ բան, քան այս նույն «ծրագրի» տրամաբանական շարունակությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով