Փաշինյանի նույն քարոզն անում Է Մարուքյանը`«Ո՛չ սև, ո՛չ սպիտակ,այլ կա այլընտրանք».Արսեն Նիկողոսյան

«Հայրենիք»  կուսակցության անդամ,«Պատիվ ունեմ»  դաշինքի  պատգամավորի  թեկնածու  Արսեն Նիկողոսյան  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

Այսօր առավոտյան «Լուսավոր Հայաստան»   կուսակցությունը Աջափնյակ համայնքում կազմակերպել էր քարոզարշավ և վերոհիշյալ կուսակցության անդամներ Ա. Սամսոնյանը և Գ. Գեորգիսյանը բարձրախոսով վանկարկում էին. «Ո՛չ սև, ո՛չ սպիտակ,այլ կա այլընտրանք», և այդ այլընտրանքը՝ իրենց կուսակցությունն է՝ Էդմոնդ Մարուքյանի գլխավորությամբ։
Ն. Փաշինյանի կողմից մեր երկիրը սևերի ու սպիտակների պառակտելը հանգեցրեց կործանման՝ Արցախի կործանման, մեր հողի ու ջրի վտանգման։
Այսօր նույն քարոզն է անում Է. Մարուքյանը։
Հ.Գ. Հայ ազգը երբե՛ք գույների չի բաժանվել,երբե՛ք, քանի որ ազնիվ հայի մեջ խոսում է հայրենասիրությունն ու պատիվը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով