Փաշինյանի հետ հանդիպման են բերել ատոմակայանի աշխատակիցներին. «Հրապարակ»

 

«Հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ՝ Գայ, Գեղակերտ, Մրգաշատ եւ այլ համայնքներ, Արմավիր եւ Մեծամոր քաղաքներ: Մեծամորում նախատեսված է եղել դահլիճային հանդիպում։ Երբ կազմակերպիչները տեսել են, որ դահլիճը չի լցվում, արագորեն մոբիլիզացրել եւ հանդիպման են բերել Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք բոլորը պլաստիկ քարտերով են մտնում հատուկ պահպանվող օբյեկտ համարվող ՀԱԷԿ եւ երբ դահլիճ մտնելու համար սկսել են անցնել մետաորսիչի միջով, սարքը սկսել է ծնգծնգալ եւ բոլորը ստիպված են եղել իրենց քարտերը հանել եւ դնել պահակետի սեղանին։ Դրանից հասկացվել է, որ հանդիպումը կազմակերպվել է վարչական ռեսուրսի կիրառմամբ»:

Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով