Փաշինյանի գրքի այդ հատվածներից շոկ եմ ապրել, դա այլասերվածություն է․ Գևորգյան

 

Սպառնա՞լ, սպառնում են այսօրվա գործող իշխանությունները։ Սպառնում են մեզ՝ բոլորիս, քաղաքացիներին։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես ուզում եմ Ձեզ հետ իմ շոկով կիսվել, որը հենց այսօր առավոտյան եմ ապրել։ Սոցցանցերում սկսվել է շրջանառվել գործող վարչապետի պաշտոնակատարի հայտնի գրքից որոշ հատվածներ։ Եթե մենք այսօր այդ գրքի այդ որոշակի հատվածներով պետք է մենք մեր այսօրվա աճող սերնդին մեծացնենք, նրանց մեջ այդ մոտեցումները սերմանենք, ապա ես չգիտեմ ուղղակի։ Դա կոչվում է այլասերվածություն, ուրիշ ոչ մի ձև դա չի նկարագրվում, մնացածն էլ արդեն թողնում եմ Ձեզ»,- ասաց Գևորգյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով