Փաշինյանը փորձում է խաբել արտաքին խաղացողներին. Արթուր Վանեցյան

 

Զարգացող և հզոր տնտեսություն ունենալու համար երկրին պետք են երկարաժամկետ անվտանգային միջավայրի երաշխիքներ: Լուծումը մեկն է՝այս կապիտուլյանտը պետք է oր առաջ հեռանա: Այդ մասին Armnews-ի եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշել է, որ կապիտուլյանտը պետք է հեռանա, որպեսզի Հայաստանում փոխվի մթնոլորտը, միջավայրը, Հայաստանը նորից պետք է սկսեն ընկալել, որպես ինքնիշխան երկիր:

«ՀՀ-ն աշխարհում մշտապես ունեցել է շատ բարեկամներ: Բայց այս իշխանություններն ունեն բացառիկ տաղանդ փչացնել հարաբերությունները բոլորի հետ»,-նշել է Վանեցյանը:

Ըստ նրա, Փաշինյանն այնքան է խաբել ներսում, որ նա արդեն այդ սուտը տեղափոխել է արտաքին աշխարհ և փորձում է խաբել նաև արտաքին խաղացողներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով