Փաշինյանը մարզպետներին հրահանգել է ձև գտնել և աշխատանքից ազատել այն տնօրեններին, որոնք այլ ուժի են սատարում. «Իրավունք»

 

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, ըստ օդում կախ­ված լուրերի, հրահանգել է բոլոր մարզպետներին, որ հետամուտ լինեն և աշխատանքից ազատելու հստակ հիմ­նավորում գտնեն ազատելու համար այն տնօրեններին և մանկավարժներին, որոնք թեկուզ պարտադրված գալիս են իր քարոզարշավներին, բայց տակից այլ ուժի են սատարում:

Հատկապես նման խնդիրներ են առաջացել Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում այն բանից հետո, երբ նախընտրական հանդիպում­ներում Նիկոլն աղմկոտ ձախողումներ ունեցավ: Արդյունքում, նա հրահանգել է ամեն ձևերով պարզել և ջրի երես հա­նել «տակից խաղեր տվողներին»:

Մեր աղբյուրը նաև տեղեկացնում է, որ նման պահանջը փակուղու առաջ է կանգնեցրել մարզպետներին: Բանն այն է, որ, օրինակ, այլ ուժերի օգտին աշխա­տող ինչ-որ ուսուցչից ազատվելու հա­մար պետք է, որ դպրոցի տնօրենից տե­ղեկանա այդ մասին: Բայց ինչպե՞ս, երբ դպրոցի բազում տնօրեններ իրենք են այլ թևի վրա աշխատում՝ օրինակ դառ­նալով ուսուցիչների համար: Ու մինչ այլ խողովակներով կտեղեկանան, ընտրու­թյունները կավարտվեն»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով