Պետք է խոստովանեմ՝ ամենածանր բեռը նախագահի պաշտոնում ինձ համար եղել է ամենօրյա պատասխանատվության զգացումը.Ռոբերտ Քոչարյան

 

Առաջին ցանկությունս եղել է ազատ, իմ կյանքով ապրելը։ Պետք է խոստովանեմ՝ ամենածանր բեռը նախագահի պաշտոնում ինձ համար եղել է ամենօրյա պատասխանատվության զգացումը։ Այս մասին Սյունիքի Մեղրի քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու՞ է նա թողել ղեկավարի աթոռը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նախագահի պաշտոնում ամեն մարդու դարդը քո դարդն է դառնում․ եթե պատասխանատվության զգացում ունես, պաշտոն զբաղեցնելը ծանր բեռ է, եթե պատասխանատվության զգացում չունես, աթոռ զբաղեցնելը «կայֆ» է»,-ասաց նա՝ նշելով, որ եթե պատասխանատվության զգացումը մեծ է, այն կարող է նաև մաշեցնել․

«Միգուցե այդ ընդմիջումը վատ չի եղել ինձ համար՝ վերագնահատելու լիքը հարցեր, նաև հնարավորություն ստացա ինձ վրա աշխատելու։ Ձեռք եմ բերել նոր գիտելիքներ և փորձ, որոնք, անկասկած,  պետք են գալու ՀՀ-ին՝ հատկապես ներդրումային միջավայրը վերափոխելու և ավելի մեծ ծավալի ներդրումներ ՀՀ բերելու համար»,-ասաց նա։

Ըստ Քոչարյանի՝ տնտեսական ճգնաժամի այսօրվա պատճառներից մեկն էլ ներդրումների զրոյացումն է։ «Այս երեք տարում մեր ներդրումները հասան զրոյական վիճակի։ Մենք շատ հանգիստ հիմա կարող ենք ապահովել տարեկան 1 մլրդ դոլար ներդրում։ Մեր ծրագրում մի քիչ ավելի քիչ ենք գրել, բայց իրականում ավելի շատ ենք անելու»,-ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով