«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում:Այս  մասին  տեղեկացնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը:
«Պատիվ ունեմ» դաշինքը շարունակում է նախընտրական քարոզարշավը մայրաքաղաքի վարչական շրջաններում:
Դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը և ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը թիմակիցների հետ այսօր շրջել են Արաբկիրում, բակային հանդիպումներ ունեցել այդ վարչական շրջանի բնակիչների հետ, հետաքրքրվել համայնքի խնդիրներից, պատասխանել արաբկիրցիներին հուզող հարցերին։
Իր թիմակիցներին է միացել նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով