«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացրել Մալաթիա-Սեբաստիայում

Հունիսի 11-ին «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ նախընտրական հանդիպումներ են ունեցել, այս անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համախոհների և բնակիչների հետ:
Թեկնածուներն շրջել են բակային տարածքներով, տեղում զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վարչական շրջանի խնդիրներից, պատասխանել նրանց հուզող հարցերին։
Քարոզարշավի ընթացքում Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին բնակիչները ընդունել են ջերմությամբ, անմիջական և մտերմիկ զրույցի ընթացքում կիսվել իրենց մտահոգություններով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով