Պատերազմից ութ ամիս անց ՀՀ սահմանները պետք է պաշտպանված լինեին, իսկ այսօր մեկ ամսից ավելի է ադրբեջանցիները տեղակայվել են Սյունիքի, Գեղարքունիքի հատվածներում.Սերժ Սարգսյան

 

Այս տարածաշրջանում առանց մարտունակ բանակի, առանց լուրջ անվտանգության համակարգի հնարավոր չէ նորմալ ապրել ու զարգանալ. Այս մասին Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երրորդ նախագահը։ Սերժ Սարգսյանը նշեց, պատերազմից ութ ամիս անց ՀՀ սահմանները պետք է պաշտպանված լինեին, իսկ այսօր մեկ ամսից ավելի է ադրբեջանցիները տեղակայվել են Սյունիքի, Գեղարքունիքի հատվածներում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եթե դիմացը զորք չկա, ադրբեջանցին մտնելու է․ Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու, ինչքան սրանք լինեն։ Ինչքա՞ն խաղաղություն մուրանք։ Ո՞վ է հարգում մուրացկանին։ մարդիկ առավոտից իրիկուն տանջվում են անասուն են պահում ու մեկ էլ ադրբեջանցին ցանկանում է անասունը վերցնել՝ վեցնում է»։

Սարգսյանը նշեց՝ չի զարմանա, որ վաղը ադրբեջանցիները գան Սևանա լճում լողան։ Ելքը անվտանգության համակարգի վերականգնումն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով