Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ անգամ ընտրակաշառք բառի հետ «Պատիվ ունեմ» դաշինքի որևէ անդամ որևէ առնչություն չունի.Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ռուբեն Խլղաթյանի դեմ շինծու քրեական գործի նպատակն է կասեցնել «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի սրընթաց աճն ու խոչընդոտել մեր հաղթող քարոզարշավը:
Վերջին շաբաթում բազմաթիվ հեղինակավոր կազմակերպությունների կողմից անցկացված հարցումներն ու հետազոտությունները հստակ վկայում են, որ «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշը սրընթաց աճում է։ Հենց այս փաստն է սարսափի մեջ գցել կապիտուլյանտին:
Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ անգամ ընտրակաշառք բառի հետ «Պատիվ ունեմ» դաշինքի որևէ անդամ որևէ առնչություն չունի: Սա հերթական քրեա-քաղաքական կարված գործն է, որը կրկին փլվելու է կապիտուլյանտի դատարկ գլխին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով